HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարտեզագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների քարտեզագրման ծրագիր: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակներում արված հարցումների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը, ըստ հաղորդագրության, ներկայացվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների առցանց տեղեկատվական կենտրոն» համակարգում, որի միջոցով հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն կունենա ծանոթանալ համապատասխան կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին:

Նախարարությունը տեղեկացնում է, որ նշված հարցումների շրջանակներում գործընթացի դյուրինությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է առգիծ հարցաթերթ, և կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող հասարակական ևմասնավոր կազմակերպություններին ակտիվորեն ներգրավել քարտեզագրման աշխատանքներին՝ լրացնելով հարցաթերթը:

լուսանկարը` www.centre.edu-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter