
ՀՀ-ում տղամարդիկ միջինը 50%-ով ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք. ԱՎԾ (տեսանյութ)
Հայաստանում տղամարդիկ հիմնականում ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք. սա փաստում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ 2015 թվականի տարեկան տվյալներով՝ Հայաստանում տղամարդկանց միջին աշխատավարձը կազմել է 203 657 դրամ, իսկ կանանցը՝ 135 492։ Այսինքն՝ տղամարդիկ միջինը 50%-ով ավելի բարձր են վարձատրվել, քան կանայք։
Տարբերությունը մեծ է հատկապես տնտեսության չորս ոլորտներում (ըստ ոլորտների` աշխատավարձի շեմերը տարբեր են)։ Տղամարդիկ բոլոր ոլորտներում էլ, որոնք ներկայացնում է ԱՎԾ-ն, ավելի բարձր են վարձատրվում։
լուսանկարը` bbc.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել