HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով նոյեմբերի 2-ին նախագահի կողմից արված առաջարկության կատարմանը, նշել է, որ արդեն իսկ ավարտվել են բանակցությունները «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, որոնց արդյունքները ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին  հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երևանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:

«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր  բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», - ասել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter