Նոյեմբերի 16-ից կմեկնարկի ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը
Նոյեմբերի 15-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը խիստ հանձնարարական է տվել, որ առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները տարվեն անհապաղ, այդ թվում և´ գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:
Նոյեմբերի 16-ից նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները ևս աշխատելու են հատուկ ռեժիմով: Նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում նվազագույնը 3 անգամ լրատվություն կտրամադրվի միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա:
Այն քաղաքացիներին, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար նախարարությունը տրամադրում է (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում այս հեռախոսահամարը, ըստ հաղորդագրության, գործելու է շուրջօրյա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել