HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցերի մասին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը` նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել հանրության տարբեր տեսակետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter