HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել են հայ-հունական ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները

Նոյեմբերի 15-ին ՊՆ վարչական համալիրում կայացել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները, որոնց մասնակցել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլլակիսի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են համատեղ վարժանքներ և կրթական ծրագրեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման միջոցառումներ:

Բանակցությունների ամփոփման նպատակով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պատվիրակությանն ընդունել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցությունների արդյունքները և պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության մակարդակը:

Բանակցությունների և հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Հայ-յունական գործակցութենէն հայերս ոչինչ կը շահինք: Միայն կը գրգռենք թուրքերը, որոնց հետ յոյները յարատեւ կը փորձեն լեզու գտնել, իսկ գտնելու պարագային՝ շատ դիւրաւ կը դաւաճանեն մեզի: Նենգ ու ծոյլ ժողովուրդ են յոյները եւ միայն չարիք կրնան բերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter