Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին Մոլդովայի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Նախագահի կայքէջը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ այդ բարձր պաշտոնում, իսկ Մոլդովայի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:
Սերժ Սարգսյան վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել