HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ առանձին վերանորոգման-վերականգնման բազան 25 տարեկան է

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ՊԲ ամենաառանձնահատուկ ու անփոխարինելի խնդիրներ կատարող զորամասերից մեկը՝ առանձին վերանորոգման-վերականգնման բազան, տոնում է իր կազմավորման 25-րդ տարեդարձը: Հանդիսանալով ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս Յուրա Պողոսյանի և նրա մարտական ընկերների նախաձեռնության արգասիքը՝ բազան անընդհատ աճել ու ընդլայնել է իր հնարավորությունները՝ կարողանալով բանակի զարգացման բոլոր փուլերում որակյալ ծառայություններով ապահովել իր հուսալի ներկայությունը:

Վերանորոգման-վերականգնողական բազան իր մարտունակությունը, բացի տարբեր բնույթի զորավարժություններից, փաստել է նաև ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, երբ վերջինիս արագ արձագանքման խմբերը, աշխատելով հենց մարտական գործողությունների վարման շրջանում, ամենասեղմ ժամկետներում վերանորոգել ու շարք են վերադարձրել հակառակորդի կողմից խոցված զինտեխնիկան:

«Շնորհավորում ենք բանակի առանձին վերանորոգման-վերականգնողական բազայի ողջ անձնակազմին և բազայի վետերաններին տոն օրվա կապակցությամբ ու մաղթում հետագա հաջողություններ»,- նշում է մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter