Երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.10C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.70C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել