HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համատեղ ընդլայնված նիստ՝ Տաթևի վանական համալիրի թեմայով

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեում կայացել է Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրներին նվիրված՝ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ընդլայնված նիստը, որին  խորհրդի անդամներից զատ հրավիրված էին և մասնակցում էին մշակույթի նախարարության, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (Իդեա) հիմնադրամի Տաթևի վերածնունդ ծրագրի ղեկավարը, ինչպես նաև՝ ոլորտի փորձառու մասնագետները:

Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրների վերաբերյալ այս ընդգրկուն քննարկմանը նախորդել էր դեռևս հոկտեմբերի 21-ին տեղում՝ Տաթևի համալիրում տեղի ունեցած մասնագիտական քննարկումը:

Նոյեմբերի 15-ի նիստը վարում էր կոմիտեի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ Նարեկ Սարգսյանը:

Քննարկման դրված օրակարգային հարցերի թվում էին՝ Տաթևի վանական համալիրի սյուն-գավազանի հիմքերի ուսումնասիրության արդյունքները, համալիրի զանգակատան նախագծի քննարկումը, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների ամրակայմանը վերաբերող, ինչպես նաև՝ համալիրի տնտեսական և օժանդակ կառույցները հավուր պատշաճի օգտագործելի դարձնելու հարցերը: 

Քննարկմանը ներկա մասնագետներին Տաթևի վանական համալիրին վերաբերող ցանկացած մանրուք հետաքրքրում էր. ընդհանուր մտայնությունը հետևյալն էր՝ բոլոր հարցերը, լինեն դրանք բարեկարգմանը, հիմքերի ամրակայմանը, դրենաժի իրականացմանը, թե՝ կազմակերպական և համալիրը զբոսաշրջային առումով գրավիչ և ներկայանալի դարձնելուն ուղղված, պիտի իրականացվեն ամենայն բծախնդրությամբ և բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter