Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:
Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել