Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
Ժամը 12:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հաղորդագրության համաձայն` ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել