HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2015թթ.» հաշվետվության՝ 2004-2015թթ. ընթացքում ՀՀ-ում աղքատության մակարդակը նվազել է 44%-ով։ Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 55%-ով. մասնավորապես՝ 2004թ.-ին արձանագրված 4.4%-ի համեմատ 2015-ին այն կազմել է 2 %:

2008-2015թթ. Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոն հետազատությունը դիտարկել է 2009թ. տնտեսության «անկումը»։

Ծայրահեղ աղքատության, շատ աղքատության և աղքատության ցուցանիշները ըստ 2008, 2014, 2015 թվականների հետազոտությունների առավել բարձր են եղել քաղաքային բնակավայրերում։

Untitled chart
Create column charts

Համաձայն հաշվետվության՝ Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է (25.0%) և այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: Գյուղական բնակավայրերում, ըստ տարածաշրջանների, ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է (1.7%), իսկ Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում, այն ամենաբարձրն է (2.4%):

Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում աղքատության ցուցանիշը ավելի բարձր է եղել, քան ծայրահեղ աղքատությանը: Գծապատկերում ամփոփել ենք 2008-ի աղքատության ցուցանիշները՝ ըստ մայրաքաղաքի և մարզերի:

Ուսումնասիրելով գծապատկերում ներկայացված 2008 թվականի աղքատության ցուցանիշները՝ կարելի է նկատել, որ Հայաստանի ամենաաղքատ մարզը եղել է Շիրակը՝ բնակչության թվաքանակի 42 % աղքատության ցուցանիշով: Այնուհետ Կոտայքն է՝ 39,5 % ցուցանիշով։ Երևանին և այլ մարզերին, այդ ժամանակահատվածի դրությամբ, բաժին է ընկել 20-30 % աղքատության ցուցանիշ։

2015թ.-ին աղքատության մակարդակների ցուցանիշները միջին հանրապետականից բարձր են եղել Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունի մարզերում։ Սակայն Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 45%-ը:

Եթե համեմատենք աղքատության 2008-ի և 2015-ի տվյալները, կտեսնենք, որ աղքատության ցուցանիշները 2008-ի համեմատ 2015-ին աճել են Երևանում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում։ Այսինքն՝ 2008-ից այս կողմ, ՀՀ-ի մարզերից միայն Արագածոտնում, Արարատում, Կոտայքում, Վայոց ձորում են աղքատության ծավալները նվազել։

Այդուհանդերձ, ավելի արագ տեմպերով աղքատության մակարդակի աճ գրանցվել է Տավուշում` 1.5 անգամ, Երևանում, Արմավիրում և Սյունիքում՝ 1.2 անգամ: Նույն ժամանակահատվածում աճել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը ինչպես ամբողջ երկրի մակարդակով, այնպես էլ Երևանում և բոլոր մարզերում` բացի Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից: Սակայն ծայրահեղ աղքատության մակարդակն առավել բարձր է Շիրակի (3.9%), Լոռու (2.8%), ինչպես նաև Կոտայքի մարզերում (2.3%):

Ի՞նչ է պետք Հայաստանին՝ աղքատության հաղթահարման համար

Ըստ հետազոտության՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 71.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.4 % կազմող գումար։ Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.8 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.04 %։

Այս երկուսի հաղթահարումը, ըստ հետազտության, կկատարվի, եթե այդ խմբերին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցությունը ապահովի բարձր հասցեականությամբ։ Սակայն, ինչպես հետազոտության հեղինակներն են ընդգծում, միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելի են:

Ամփոփելով հետազոտության արդյունքները` նշենք, որ եթե Հայաստանի բոլոր տնային տնտեսությունների (ընտանիքների) սպառման մակարդակն աճեր միևնույն արագությամբ, ապա 2008թ.-ի համեմատ 2015թ.-ին աղքատությունը կնվազեր 27.69 %-ով։ Փոխարենը, աղքատ տնային տնտեսությունների սպառման ավելի դանդաղ աճի՝ ժամանակի ընթացքում աճի տեմպերի անհավասարության հետևանքով, աղքատության մակարդակը նվազեց ընդամենը 2.24 տոկսային կետով: Այսպիսով, հետազոտության հեղինակները պնդում են, որ երկու բաղադրիչները համատեղելիությամբ առաջացրել են աղքատության մակարդակի բարձրացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter