HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում կուժեղացվի հսկողությունը սննդամթերքի որակի նկատմամբ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ:

ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ կարևորելով մարզերում հատկապես սննդամթերքի անվտագությանը պաշտաճ ուշադրություն դարձնելու և վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը՝ ծառայության ղեկավարը ներկայացրել է այդ ուղղությամբ նախատեսվող քաղաքականության սկզբունքները և մի շարք հանձնարարականներ տվել: Մասնավորապես, մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարել է.

-հաշվառել մարզում գործող սննդի շղթայի օպերատորներին,

- գնահատել կազմակերպություններն ըստ ռիսկայնության,

- դիտարկումներ և մշտադիտարկումներ իրականացնել,

- հատուկ ուշադրություն դարձնել մանկապարտեզների, դպրոցների, մանկական սրճարանների սննդի որակին,

- մսի վաճառքի կետերում հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին,

- ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականություն շաբաթական կտրվածքով:

Ծառայության ղեկավարը հորդորել է նաև հատուկ ուշադրություն դարձնել սպառողների դիմում-բողոքներին և օպերատիվ արձագանքել բոլորին:

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Իշխան Կարապետյանն առաջարկել է սերտացնել համագործակցությունը ծառայության մասնագիտացված՝ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների և մարզային կենտրոնների միջև, հանդիպումները մարզային կենտրոնների ղեկավարների հետ դարձնել պարբերական:

«Մեր առաջնահերթ խնդիրն է լինելու երաշխավորել, որ արտադրվող սննդամթերքն անվտանգ լինի, բացառել իրացման ցանցում հնարավոր խախտումները: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլորիդ  ամենօրյա հետևողական աշխատանքը, ինչպես նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացառումը»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը:

Միաժամանակ ընդգծել է, որ մարզերում խախտումները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել,  խոհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ՝ չառաջնորդվելով անմիջապես պատժելու սկզբունքով: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության պետն ընդգծել է որ տարբերակված մոտեցում չի լինելու, խաղի կանոնները նույնն են լինելու բոլոր տնտեսավարողների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter