Նամակ խմբագրությանը․ Հայաստանի քաղաքացիները համարվում են «ենթադաս»
«Բարև ձեզ,
Ողջունելով ոլորտային ձեր վերլուծությունները` կցանկանայի բարձրացնել Հայաստանի քաղաքացիների տեղաշարժման ազատության խնդիրը։
Հայաստանի քաղաքացիները արդեն իսկ համարվում են «ենթադաս»` ստիպված լինելով OECD երկների դեսպանատներում մուտքի արտոնագրեր մուրալ, ինչպես նաև սահմաններին համալրելով չկայացած պետություններից ժամանող քաղաքացիներից բաղկացած երկար հերթերը և ենթարկվելեվ քննախույզ հարցերին անցագրային կետում։
Հասկանալով զարգացած երկրների ցանկությունը` սրա միջոցով սահմանափակել ոչ լեգալ միգրացիան (չնայած մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակով Հայաստանին մոտ գտնվող մի շարք երկներ ունեն զարգացած երկրներ մուտք գործեկու թույլտվություն), բավական անհասկանալի է` ինչու ՀՀ քաղաքացիներից պետք է մուտքի արտոնագրեր պահանջվեն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թայլանդ, Ֆիլիպիններ, Վիետնամ, այլ զարգացող ասիական և աֆրիկյան երկրներ, ինչպես նաև այնպիսի առևտրային և ֆինանսական հաբեր, ինչպիսիք են Հոնգ Կոնգը, Սինգապուրը, ՄԱԷ և Հարավային Կորեան: Հայկական անձնագիրը համարվում է աշխարհում ամենավատերից մեկը տարբեր երկրներ մուտքի` առումով, զբաղեցնելով պատվավոր 132-րդ հորիզոնականը։ Մեզնից առաջ են համարյա բոլոր ԱՊՀ երկրները, ինչպես նաև բավականին թվով Աֆրիկական երկրներ։ Խնդիրն առաջին հայացքից կարող է աննշան թվալ, բայց այն բաղկացած է մի քանի կոմպոնենետներից։
1․ Մուտքի արտոնագրերի վերացումը հեշտացնում և էժանացնում է բիզնես ուղևորությունները, մասնավորապես անհրաժեշտ է ունենալ առանց մուտքի կամ գոնե ժամանելուց մուտքի արտոնագրի ստացման ռեժիմ զարգացող Ասիական և Աֆրիկական հնարավորինս մեծ քանակի երկրների հետ։ Բիզնես ուղևորություները նման չեն տուրիստականին, շատ դեպքերում անհրաժեշտ է լինում արագ ուղեւորվել, ինչպես նաև համատեղել երկու կամ ավել երկրների այցելությունը։ Լինելով փոքր պետություն` մենք կարիք ունենք օգտագործելու ցանկացած շուկա, իսկ զարգացող շուկաներ մուտքը կարող է շատ ավելի դյուրին լինել, քան արևմտաեվրոպական։
2․ Doing business, ինտերնետի և մամուլի ազատության և այլ ռեյթինգների հետ պետության անձանգրի «որակը» հուշում է տվյալ պետության դերի մասին աշխարհում։
3. Անձնագրի որակը հուշում է տվյալ պետության վերաբերմունքը իր քաղաքացիներին։ Սա խոսում է արտաքին գործերի նախարարության անգործության մասին նաև այս կտրվածքով։ Նախարարությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների ազատ մուտքը հնարավորինս առավելագույն թվով երկրներ։
Օրինակ, Մալայզիան Հայաստանի հետ հաստատել է առանց ազատ մուտքի ռեժիմ, որը իր հերթին Թաիլանդից մոտ 2, իսկ Ֆիլիպիններից և Վիետնամից 4 անգամ հարուստ երկիր է։ Հարց է ծագում ինչու մենք չենք կարող ազատ վիզայի ռեժիմ հաստատել նաև այս երկրների հետ։
4․ Բացի ճամփորդության ձգձգումից, ցանկացած մուտքի արտոնագրի համար ամհրաժեշտ է վճարել $20-100 մեկ անձի համար, ինչը հավելյալ ծախս է և բիզնես տուրիստական այցելություների համար։
5․ Որոշ հյուպատոսությունների ազգությամբ հայ աշխատակիցների կամայականությունները (Թայլանդ, Չինաստան)։
Սրանք միայն մակերեսային դիտարկումներ են, «հում նյութ» աշխատանքի համար։ Համոզված եմ, որ հետագա վերլուծությունը թույլ կտա վերհանել ամբողջական տնտեսական և այլ էֆեկտները»։
Վարդան Մարկոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել