HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության արձագանքը

Բնապահպանության նախարարությունն անդրադարձել է «Բնապահպանները դատապարտում են եւ պահանջում Ազգային ժողովի նիստի օրակարգից հանել նախագիծը» հրապարակմանը: Նախարարության պատասխանում ասված է.

ՀՀ կառավարությունն ազգային ժողով է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1995 թվականին: Հետագա տարիներին,  հասարակական զարգացումների հետևանքով, որոշ դրույթներ բավարար չափով չեն արտահայտում ներկա իրավահարաբերությունները:

Առաջացրել էր նոր իրողություններին համապատասխանեցնելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժետություն:  Օրենքի բարելավվման հիմնական նպատակադրումն եղել է շրջակա միջավայրի պահպանության և գործարար միջավայրի բարելավման գործողությունների համամասնությունների սահմանումը: Մասնավորապես`

• ներկայացված նախագծում գործունեություններն ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են երեք կատեգորիաների (ա, բ, գ), լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ներառված են ՀՀ կառավարության կողմից վավերացված  Օրհուսի կոնվենցիայով:

• Էականորեն կրճատվել են փորձաքննության իրականացման ժամկետները, գործող օրենքում բոլոր գործունեությունների համար սահմանված է 120 օրյա ժամկետ, փոփոխված օրենքի նախագծում յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանվել են առանձին ժամկետներ` ա) կատեգորիայի համար 60, բ) կատեգորիայի համար 40 և գ) կատեգորիայի համար 30 օրով):

• Գործող օրենքում նախնական` ծանուցման փուլն անավարտ էր: Գործունեություն ձեռնարկողը հնարավորություն է ստացել գ) կատեգորիայի գործունեության դեպքում փորձաքննական եզրակացությունը ստանալ նախնական փուլում` 30 օրյա ժամկետում /նախկին 120 օրյա ժամկետի փոխարեն/:

• Օրենքը լրացվել է նաև «Փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվետվության բովանդակությունը» գլխով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի իրականացման թափանցիկությունը և կարգավորման հստակությունը:

• ա) և բ) կատեգորիաների համար ծանուցման փուլի ավարտին ձեռնարկողին է տրվում տեխնիկական առաջադրանք, որը պարունակում է տվյալ գործունեության շրջակա միջավայրի ազդեցության գնահատմանը /ՇՄԱԳ/ վերաբերող համապատասխան պահանջներ, ինչը բավականին հեշտացնում և պարզեցնում  է ձեռնարկողի գոծունեությունը:

• Հստակորեն տարանջատվել և պարզեցվել են նախնական և հիմնական փուլերի փորձաքննական գործընթացները:

• Օրենքը մոտեցվել է միջազգային չափանիշներին, մասնավորապես, ներառվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և շրջակա միջավայրի վրա ռազմավարական էկոլոգիական գնահատում հասկացողությունները և նշված գործընթացների ընթացակարգերը:

• Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի և «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրավիրված միջազգային փորձագետի կողմից մշակվել է օրենքի նոր գլուխ` «Անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեությունների փորձաքննություն», որը մինչ այդ բացակայել է: Նշված լրացումը հնարավորություն կտա կարգավորել Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների միջև ոլորտին վերաբերող միջպետական հարաբերությունները:

• ՀՀ օրենքի նախագծում վճարման ձևը սահմանվել է պետական տուրքը և համապատասխան փոփոխություն է առաջարկվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:

Մինչև շրջանառվելը օրենքի նախագիծը ներկայացվել է նաև Ժնևում «Էսպո» կոնվենցիայի քարտուղարություն և արժանացել  հավանության:

Համաձայն գործող օրենսդրության լիազորված մարմինը երկրի ներսում նույնպես ապահովել է հանրության իրազեկելու և հանրության մասնակցությունն ապահովելու պահանջվող ընթացակարգերը.

1.սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ  օրենքի նախագիծը.

2. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետություն օրաթերթում տպագրվել է օրենքի հանրային քննարկման մասին հայտարարություն, որը կայացել է նոյեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում:

Նախագծի քննարկմանը մասնակցել են` ՀՀ ԱԺ-ի, ԵԱՀԿ-ի, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար», «Շողեր միություն», «Բուրգ» հասարակական կազմակերպությունների, հանրային ռադիոյի, Հայկական տեխնիկական ակադեմիայի և Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ:

Սակայն նոյեմբերի 25-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակել են հայտարարություն, որով պահանջում են ՀՀ ԱԺ-ի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ  օրենքի նախագիծը:

Հիմնական պատճառաբանությունը լիարժեք հանրային քննարկում ապահովելու և օրենքի նախագծին ներկայացվող հետևյալ պահանջներն են.

«-չի ապահովվում հասարակության պատշաճ ծանուցման, ձեռնարկողի/ներկայացնողի կողմից ՇՄԱԳ/ՌԷԳ իրականացման եւ դրանում հասարակության նախնական փուլում պատշաճ ներգրավման ու հասարակության կարծիքի հաշվի առնելու հարցերը,

- չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակի իրականացմանը, քանի որ բացակայում է օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվա-իրավական հիմքը, մասնավորապես' շրջակա միջավայրին հասցվող վնասի տնտեսական գնահատման կարգը,

- բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի եւ փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը»:

Ակնհայտ է, որ ներկայացված պահանջների մի մասը ամրագրված են անգամ ՀՀ հիմնական օրենքով` Սահմանադրությամբ: Մյուս պահանջների վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 25-ի ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված իր նամակում ճիշտ ձևակերպումներ է տվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախագահ Սոնա Այվազյանը, որն առաջարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ  օրենքի փոփոխություններին զուգահեռ պետք է նաև կատարվեն լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում` նախատեսելով համապատասխան պատասխանատվություն օրենքի պահանջները չկատարելու համար»:

Կառուցողական այս մոտեցումը տվել է իր արդյունքը. կատարված առաջարկություններից որոշներն արդեն իսկ ներառված են օրենքի նախագծում, և կազմակերպությունն հայտնել է իր պատրաստակամությունը`  հետագայում նույնպես այդ ուղղությամբ համագործակցելու նախարարության հետ:

Նման հնարավորություն ունեն նաև օրենքի նախագծի ներկա վիճակով չբավարարված կազմակերպություններն ու անհատները, որոնց առաջարկում ենք ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ և նպաստել շրջանառվող նախագծի որակական բարելավմանը: Նախարարությունը շարունակում է ընդունել հասարակական կազմակերպությունների, անհատների  կողմից օրենքի նախագծի վերաբերյալ   դիտողություններն ու առաջարկությունները` ակնկալելով, որ  օրենքի նախագծի ընդունումը կբարելավի փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և ստանդարտներին, միաժամանակ կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (2)

kar
Vardan Ayvazyan naxarar@ linelov gerazanc krdvac mard sirum er ir koxqy havaqer xelacinerin ev lav krdvac mardkanc isk Aram Haryutyunyan@ xelacineri het iran komfortni chizgum u dra hamar el naxararutiunic isk heto el petutiunic lav ev xelaci bnapahpanneri artagaxta sksel ev der sharunakvuma....... Xndir@ henc aystexa araj xelaci masnagetner@ xelaci u xelamit dzevov ein varvum bnutian het, isk hima............. miayn mutilovka iranc amena sirac barna ev ashxatelakerp@??? Cavum em, vor vochinch chi poxvum u mi or bolors el kgnanq mer sireli erkric...........
vvv
et naxararutian amena lav iravabann el Artur anunov arden toxel dursa eka, ba inch eiq uzum liner?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter