HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության ներկայացուցիչներին

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին (նստավայրը` ք.Թբիլիսի) և Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին:

ՊՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Նշվել է, որ չնայած ակտիվ երկկողմ պաշտպանական համագործակցության բացակայությանը, Հայաստանը և Շվեդիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ, բավականին արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ/ԳհԽ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում:

Երկկողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու նպատակով կողմերը պայմանավորվել են նախաձեռնել ռազմաքաղաքական երկխոսության ձևաչափ, ուսումնասիրել ՄԱԿ-ի շրջանակում երկու պետությունների միջև խաղաղապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter