Արձակագիր Լևոն Խեչոյանը շնորհավորել է Վահագն Չախալյանի 30-ամյակը
Այսօր լրանում է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի 30-ամյակը, ով Վրաստանի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և 2008թ. հուլիսից անազատության մեջ է:
Արձակագիր Լևոն Խեչոյանը շնորհավորել է Վահագն Չախալյանի ծննդյան տարեդարձը. «Ես շնորհավորում եմ Ջավախքի և ջավախքահայության ինքնության համար պայքարող քաղբանտարկյալ, բանաստեղծ Վահագն Չախալյանի 30-ամյակը: Ջավախքը իրեն սպասում է, ցանկանում ենք շուտ վերադարձ տուն` Ջավախք»,- մաղթել է Լևոն Խեչոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել