HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Վարդենիսում տեղում է ձյուն:
Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ Է, տեսանելիությունը՝ 30-40 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter