HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը: Հակամանրէային դեղերի  նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր դեղերի թիվը շատ փոքր է: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀՄԴԿ) վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով արդեն 2-րդ անգամ Հայաստանը միանում է Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման իրազեկմանն ուղղված համաշխարհային շաբաթին: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

«Հակամանրէային դեղեր. Կիրառե'լ պատշաճ» խորագիրը կրող քարոզարշավը նպատակ ունի հիմնավորելու այն միտքը, որ հակամանրէային դեղերը արժեքավոր ռեսուրս են և պետք է պատշաճ կերպով օգտագործվեն, այսինքն պետք է կիրառվեն միայն բժշկի կամ անասնաբույժի կողմից նշանակելու դեպքում:

1928 թվականին Ֆլեմինգի կողմից  պենիցիլինի հայտնագործումը փրկեց միլիոնավոր կյանքեր: Սակայն մեր օրերում շատ հակաբիոտիկներ դարձել են անարդյունավետ, որի հիմնական պատճառը դրանց անհիմն ու ոչ նպատակային օգտագործումն է` ինչպես բնակչության շրջանում, այնպես էլ բժշկական կազմակերպություններում:

Հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացմանը նպաստող կարևոր  գործոն է նաև հակաբիոտիկների օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում: Աշխարհում արտադրվող հակաբիոտիկների 50% օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` ոչ միայն բուժման, այլև աճը խթանելու համար:

 Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանն ու պահպանմանը նպաստում են հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման ընդհատումը: 

Դեռևս 1970-ական թվականներից այս խնդիրը բարձրաձայնվել է, և մասնավորապես եվրոպական երկրներում կատարվել են առաջին քայլերը, իսկ միջոցառումները սկսել են իրականցվել 1984 թվականներից:

2001 թվականին մշակվել է հակամանրէային դեղերի կայունության վերաբերյալ ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը, որը  առաջարկում է  մի շարք միջոցառումներ: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` 2015 թվականի մայիսին  Առողջապահության համաշխարհային ասամբլեան հավանության է արժանացրել հակամանրէային  դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագիրը: ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես, կարևորելով հարցը, մշակել է ՀՄԴԿ-ի կանխարգելման ռազմավարություն, որը 2015 թվականին հավանության է արժանացել ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter