2017 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված գումարը կազմելու է ՀՆԱ-ի 7,6 %-ը
Աժ այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ 2017 թվականի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված գումարը կազմելու է ՀՆԱ-ի 7,6 %-ը և պետական բյուջեով նախատեսված ծախսերի շուրջ 30%-ն ուղղված է այս ոլորտին։
Նախարարն այս ոլորտին հատկացվող 400 մլրդ դրամի ծախսերին անդրադառանալով՝ առանձնացնում է դրանցից խոշորները՝ մասնավորապես նշելով, որ հիմնական ծախսային ծրագիրը կազմելու է 251 մլրդ դրամ, որը նախատեսում է կենսաթոշակների տրամադրումը: Այնուհետ դրամական վճարների տրամադրման ծրագիրն է, որին ուղղվում է շուրջ 84 մլրդ դրամ։ Իսկ պատվովճարների, պարգևավճարների ծրագրի իրականացմանը նախարարությունն ուղղելու է 12 մլրդ դրամից ավելի, ավանդի դիմաց փոխհատուցմանը՝ 1,5 մլրդ դրամ և վճարման ծառայությունների այս բոլոր տիպի ծրագրերի վճարման իրականացման համար անհրաժեշտ գումարն էլ եթե հաշվարկվում է, նախարարի խոսքով՝ կազմում է շուրջ 351 մլրդ դրամ։
«Այսինքն՝ հատկացված միջոցների ճնշող մեծամասնությունը վերաբերում է դրամական վճարումներին, և երբ խոսք է գնում որևէ ծրագրում՝ կենսաթոշակ, նպաստներ, ավելացումներ իրականացնելու մասին, մի բան հստակ պետք է նկատի ունենանք, որ նույնիսկ շատ փոքր ավելացումը բերում է շատ մեծ գումարների լրացուցիչ անհրաժեշտության»,-ասաց նախարարը։
Այս առումով Ասատրյանը նախարարության հիմնական գերակայություններից համարեց այդ դրամական վճարումների հասցեականության մեծացումը։ Ասատրյանը շեշտեց, որ այն ռեսուրսները, որոնք պետական բյուջեով նախատեսված են սոցիալական պաշտպանության ոլորտին, պետք է ուղղվեն առավել հասցեական, հասցեատիրոջը և ապահովեն աղքատության գծից ցածր գտնվող քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։
Նախարարի խոսքով՝ 2017-ին նախատեսում են իրականացնել անապահովության գնահատման մեթոդների և մոտեցումների արմատական վերանայում՝ հիմքում դնելով այն մոտեցումը, որ աշխատունակ անձանց համար պետք է ապահովել զբաղվածության ապահովման համապատասխան ծրագրեր և սոցիալական աջակցության ծրագրերը բացառապես ուղղել բնակչության անաշխատունակ շերտերին։
Սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուն իրենց հաջորդ կարևոր ուղղությունն է դիտարկում հաշմանդամության մոդելի վերանայումը. 2017-ին նախատեսում են անցում կատարել մի համակարգի, որի ներքո գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների տրամադրում կապահովի։
Այս ծրագրի իրականացման համար, նախարարի փոխանցմամբ, առաջիկա 3 ամիսներին կունենան փորձնական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալներ, քանի որ քաջատեղյակ են, որ առկա է ծառայությունների կարիքը և դրա մատչելիությունը բարձրացնելու խնդիրը։
Նախարարության հաջորդ քայլը 2017-ին լինելու է ոչ պետական հատվածի հետ համագործակցությունը, քանի որ արդեն իսկ այդ տեսակ կազմակերպությունների հետ համագործակցության համաձայնագիրէ կնքվել։ Ասատրյանի դիտարկմամբ՝ այս ծրագրում կհամադրվեն թե՛ պետական բյուջեի միջոցները և թե՛ այդ կազմակերպութունների ծրագրերը։

Մեկնաբանել