HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է տեխնիկական զննությունն անցկացնել առանց կտրոնների

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։ Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական  զննության իրականացման կարգի նախագծի շուրջ քննարկումներից հետո աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել երեք կետից կազմված հետևյալ եզրակացությունը.

1) Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման:
2) Տեխնիկական զննության հաշվառումը իրականացնել  միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները և հավաքագրված տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ էլեկտրոնային եղանակով:
3) Սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:

Լուսանկարը՝ «Ազատություն» լրատվական կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter