HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՔԾ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ավարտվել է Ժ. Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: «Զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել, նրանց մեղադրանքներ են առաջադրվել քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց:

Մնացած մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter