HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այն, ինչը կատարել է բնապահպանության նախարարությունը, օրինական չէ»,-ասում են բնապահպանները

Այսօր բնապահանության նախարարությունն արձագանքել է երեկ բնապահպանական կազմակերպությունների տարածած հայտարարությանը Բնապահպանները  քննարկելով նախարարության պատասխանը, քիչ առաջ տարածել են պատասխան պարզաբանումը.

Ծանոթանալով ՀՀ բնապահպանության նախարարության կողմի տարածված հայտարարությանը` գալիս ենք այն եզրակացության, որ բնապահպանության նախարարությունն ըստ էության լավ չի ընկալել, թե հարցն ինչումն է. խնդիրն այն է, որ, ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով տվյալ նախագիծը ՀՀ կառավարության հավանությունը ստանալուց հետո, առանց հանրության մասնակցության ու նրանց կարծիքներն ու առաջարկություններն ընդունելու, այն ներկայացվել է ՀՀ ԱԺ, որտեղ էլ իրավական փորձաքննության բաժինն արդեն տվել է դրական եզրակացություն: Արդյունքում խախտվել է ոչ միայն Օրհուսի կոնվենցիայի, այլ նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 25.03.2010թ, թիվ 296-Ն որոշմամբ հանրային քննարկումներ անկացնելու կարգի պահանջները: Այն, ինչը կատարել է Բնապահպանության նախարարությունը, օրինական չէ: Չնայած այն հանգամանքին, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հերթական տարբերակը ս.թ. օգոստոսի 2-ից տեղակայված է եղել ՀՀ բնապահպանության նախարարության ինտերնետային կայքում և հասարակայնությանը մատչելի է եղել դրա բովանդակությունը, հասարակական քննարկումը կազմակերպվել է ս.թ. նոյեմբերի 23-ին` արդեն իսկ ՀՀ ազգային ժողովին հանձնելուց ու դրական եզրակացություն ստանալուց հետո, օրինագծի նոր` ս. թ. նոյեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված տարբերակի վերաբերյալ:

Ինչպես տեսնում եք, վերոնշյալ գործընթացը հակասում է օրենքով սահմանված հասարակական քննարկումների տրամաբանությանը, չի ապահովվել նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացման պատշաճ ընթացակարգ և որակ:

Հարկ ենք համարում ավելացնել, որ ս. թ. նոյեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության փոխնախարարի գրասենյակում հանդիպումը ճիշտ չի հանրային քննարկում անվանել, հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերի սկզբունքներն ու պահանջները, այն ընդամենը եղել է հանդիպում, որտեղ մենք հայտնել ենք մեր դժգոհությունը, և մեր մտահգությունները տվյալ նախագծի վերաբերյալ, որ այն ունի բազմաթիվ բացեր ու թերություններ, հակասություններ, միևնույն ժամանակ էլ հետ կանչելու պահանջ ենք ներկայացրել /բանավոր/, գրավոր չներկայացվեց, քանի որ կրկնում ենք. ՀԿ-ների ներկայացուցիչներ էին ներկա և մենք մեր մյուս գործընկերների ստորագրությունները չունեինք մեզ հետ:

Եւս մեկ անգամ հարկ ենք համարում կրկնել, որ տվյալ օրենքի նախագիծը խիստ թերի է, չի ծառայում իր հիմնական նպատակին, չի բխում բնության պահպանության եւ մեր երկրի բանական զարգացման շահերից:

Նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter