Անվճար բժշկական խորհրդատվություն` «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում
Երևանի պետական բժշկական համալսարանը տեղեկացնում է, որ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում շարունակվում են ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվող անվճար բժշկական խորհրդատվությունները:
Տասնմեկ մասնագիտություններով խորհրդատվությունները, ըստ պաշտոնական հաղորդագրության, կատարվում են յուրաքանչյուր բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10-00-ից 12-00-ն:
«Հարգելի քաղաքացիներ, մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 58 07 24 հեռախոսահամարով: Հասցե` ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Հերացի» պոլիկլինիկա»,- տեղեկացնում է համալսարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել