HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենատերերի բողոքներից հետո տուգանքները չեղարկվում են

Սեպտեմբեր ամսին Երևանի Մամիկոնյանց փողոցի մի հատված կարմիր գծանշաններով գծանշվել է, սակայն տարածքում տեղադրված չէ վճարովի կայանատեղիի վերաբերյալ ցուցանակ և տեսանկարահանող սարք, որը կփաստի, որ այդ տարածքում հսկողություն է իրականացվում։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ մասնագետներ, որոնց աշխատավայրն այդ փողոցում է, բողոքարկում են յուրաքանչյուր տուգանք, ինչից հետո տուգանքի որոշումը չեղարկվում է։

31-ամյա Սևակ Ծատուրյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու ամիսների ընթացքում որևէ տուգանք չեն վճարել: «Միայն մեր մյուս աշխատակից Արսեն Մանուկյանին 30-ից ավել տուգանք է եկել, մյուսներին՝ մոտ տասը։ Բոլորը պարտադիր բողոքարկվել են, և բոլորի տուգանման որոշումները չեղարկվել են։ Չեղարկման որոշումում պատասխան ենք ստանում, որ «մենք, ուսումնասիրելով փաստերը, որոշեցինք գործը կարճել»։ Այս դեպքում նրանք, օգտվելով մարդկանց օրենքի չիմացությունից, ստիպում են նրանց վճարել այդ տուգանքները»,- ասում է նա։

Տուգանքների բողոքարկման դիմումներում մեքենատերերը պատճառաբանում են, որ տարածքում բացակայում է վճարովի կայանատեղիի վերաբերյալ ցուցանակը և վճարման տերմինալը։ Ասում են՝ փոխարենը տարածքով շրջում է ավտոմեքենա և լուսանկարում կարմիր գծերի ներսում կայանված մեքենաները։

Նրանք նաև իրենց մյուս գործընկերների տուգանքներ են չեղարկել. անգամ եղել են դեպքեր, երբ հետ են ստացել արդեն իսկ վճարված տուգանքի գումարները՝ ներկայացնելով լրացուցիչ դիմում-բողոք։

Մեկնաբանություններ (1)

Ամիրան
երկու չեղարկված ակտ էլ ես ունեմ, ինչ է ստացվում- քաղաքապետարանը՝ քաղաքապետի գլխավորությամբ ստեղծել է 2 տարբեր բաժիններ, որոնցից մեկը տուգանքի որոշում է ընդունում, իսկ մյուսը ՝ չեղարկման: Այսպիսի խայտառակ գործառույթ կատարող քաղաքապետարան երևի աշխարհում գոյություն չունի, միայն ՀՀ հանրապետական կուսակցության ՛՛հանճարեղ՛՛ գաղափարի փայլատակումը կարող է նման բան մոգոնել ժողովրդին թալանելու համար...այդ կարմիր գծերը օր առաջ վերացնել է պետք,բռնագանձած փողերը վերադարձնել է պետք, բայց դրա համար նախ հայ և տղամարդ լինել է պետք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter