
2015-ին առևտրաշրջանառության ծավալները նվազել են, ծառայությունների ոլորտինը՝ աճել
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013-2015թ-ի առևտրի շրջանառության և ծառայության ոլորտի վիճակագրական տվյալները: Համաձայն այս ցուցանիշային տվյալների՝ 2015-ին, նախորդ տարվա համեմատ, առևտրաշրջանառության ոլորտի ֆինանսական միջոցները կրճատվել են, դրան հակառակ ավելացել է ծառայությունների ոլորտի ծավալները:
2015-ին գրանցվել է վերջին երեք տարիների առևտրի շրջանառության ամենացածր ծավալային ցուցանիշը՝ 2 տրլ 277 մլդ դրամ:
Առևտրաշրջանառության ֆինանսական միջոցների կեսից ավելին ապահովում է մանրածախ առևտուրը, հաջորդիվ՝ մեծածախ, այնուհետև՝ ավտոմեքենաների առևտուրն է:
2014 և 2015 թվակաների այս ոլորտի ֆինանսական ցուցանիշները ամփոփված են գծապատկերում:
Համեմատելով 2013-2015 թ-ի առևտրաշրջանառության արձանագրած ֆինանսական ցուցանիշները՝ կարելի է նկատել, որ 2015-ին նվազել են մանրածախ և ավտոմեքենաների առևտրի ծավալները, դրան հակառակ ավելացել են մեծածախ առևտրինը:
Մանրածախ առևտրի ոլորտում 70 %-ից ավել բաժին զբաղեցնող, 1 տրիլիոնից ավելի ֆինանսական միջոց ապահովողը խանութներն են, այնուհետև՝ սպառողական ապրանքների, հաջորդիվ՝ գյուղատնտեսական արտադրանքների շուկան է:
Անդրադառանալով ծառայություննների ոլորտին՝ կրկին նշենք, որ 2015-ին այս ոլորտում ֆինանսական և ծավալային աճ է գրանցվել: 2015-ին այն ունեցել է 1 տրլ 144 մլրդ դրամ:
Ծառայությունների ոլորտի ֆինանսական ամենամեծ ծավալը ապահովում է կապի և տրանսպորտի ինստիտուտը, որը, սակայն, 2014-ին համեմատ գրեթե 1.5 %-ով նվազել է՝ կազմելով 218 միլիարդ դրամ: Դրան հակառակ՝ ամենամեծ աճը գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում, որտեղ արձանագրվել է մոտ 6 %-ի ավելացում՝ 2015-ին կազմելով 176 միլիարդ դրամ՝ 2014-ի 99 միլիարդ դրամի համեմատ:
Ծառայությունների ոլորտում 2015-ին, նախորդ տարվա համեմատ, ծավալային նվազեցում է գրանցվել առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման, տեղեկատվության և կապի ոլորտներում: Վերջին երկու տարիների ցուցանիշային համեմատությունները ներկայացված են ստորև:
Այս երկու տարիներին ծառայությունների 80-85 %-ը կենտրոնացված է եղել մայրաքաղաք Երևանում, իսկ 14-18 %-ը՝ մարզերում:
Լուսանկարը՝ http://
Մեկնաբանել