HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափման հետևանքով Գորիս-Որոտան ավտոճանապարհը միակողմանի փակ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կմ-ում`Գորիս-Որոտան հատվածում, նոյեմբերի 20-ին՝ ժամը 6:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:
Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 100 խմ ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը: 
Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների արդյունքում ճանապարհի երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:
Այժմ աշխատանքներ են տարվում երկկողմանի երթևեկության ապահովման ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter