11 հոգանոց ընտանիքը ապրում է «Սեւանա լճի տակ»
Անի Գեւորգյան
Արմավիրի Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի 42 շենքի տասներկու բնակարաններից տասն այժմ դատարկ է: Շենքում միայն երկու ընտանիք է ապրում:
Տասնմեկ հոգուց բաղկացած ընտանիքի մայրը՝ Գայանե Տոնոյանը, պատմում է, որ ամեն քամուց կամ անձրեւից հետո շենքի պատերը խոնավանում են ու կամաց-կամաց պոկվում: «Առաստաղը ամբողջությամբ թրջվում է, քարեր են թափվում, խոնավությունից անընդհատ բոլորիս մոտ առողջական խնդիրներ են առաջանում: Մենք ապրում ենք Սեւանա լճի տակ»,- ասում է նա:

Շենքը վթարային է, բայց մարդիկ շարունակում են ապրել այդտեղ:

Գայանե Տոնոյանը պատմում է, որ տանը առկա խոնավությունից իր հարսներից մեկը թոքաբորբով էր հիվանդացել. «Հազիվ բուժեցինք, բայց հիմա հղիէ, հիվանդությունը նորից սկսելէ»:

Տան առաստաղը Տոնոյաններն ամրացնում են հնարավոր բոլոր միջոցներով:

Սենյակներից մեկում անձրեւի ժամանակ ջրից պաշտպանվելու համար գործի են անցնում անգամ փայտյա տախտակները:

Տոնոյանների թոռները եւս պարբերաբար առողջական խնդիրներ են ունենում:

Վերջերս գյուղապետարանն ամրացրել է շենքի տանիքը, սակայն դրանից եռահարկ շենքի առաջին հարկում գտնվող բնակարանում «տեղումները» չեն դադարել:

Գայանե Տոնոյան. «Մի օր կարող է քնենք ու պատերը մեզ վրա քանդվեն»:

«Անհարմար ենք զգում ինչ-որ մի տեղ դիմել: Էսպես էլ ապրում ենք»:

Ընտանիքի միակ աշխատողը հայրնէ՝ Յուրի Տոնոյանը:

Նա ազատամարիկ է. «Ապրիլին գնացի զինկոմ, որ գնամ պատերազմ, ասեցին՝ գնա տուն, տարիքդ չի, առողջություն էլ չունես: Բայց էս պայմաններում ի՞նչ առողջություն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել