HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կասկածյալը՝ ձերբակալվել

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի  Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է 1995 թվականի ծնված, Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի դիակը՝ ծակած-կտրած վերքերով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։

Դեպքի առթիվ 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին կյանքին անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է ավտոտեխսպասարկման կայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է, 22 տարեկան։ Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի մասսին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter