HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ՏՏ ընկերությունները Թբիլիսիից 6 գլխավոր մրցանակ են բերել

Նոյեմբերի 10-11-ին Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման ընթացքում հայկական ՏՀՏ պատվիրակությունը 6 անվանակարգերում արժանացել է գլխավոր մրցանակի:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է մրցանակաբաշխության մասնակիցներին, լսել նրանց հաջողված նախագծերի մասին:

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նախարարը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորել է այս ձևաչափով հանդիպումները` ոլորտի ձեռքբերումները բարձրաձայնելու և խնդիրները քննարկելու համար: «Յուրաքանչյուր մեծ ու փոքր ընկերության առաջընթացով բոլորս ենք ուրախանում, հուսով եմ, որ հետագա տարիներին բազմապատկվելու են բարձր տեխնոլոգիական ընկերությունների այս հաջողությունները»,- նշեց նախարարը, ավելացնելով, որ պատրաստ է լսել ՏՀՏ ընկերությունների ցանկացած ինովացիոն նախագիծ և աջակցել դրա իրագործմանն ու առաջխաղացմանը:

Հայկական ՏՀՏ պատվիրակության ղեկավար Վահան Հովսեփյանի խոսքով` նախորդ տարիներին մեր ընկերությունները պետական կառույցների համար արված նախագծերով զիջել են Վրաստանին: Այս տարի պատկերն այլ էր: «Հատկանշական է, որ հաղթած 6 անվանակարգերից 3-ը վերաբերում էին պետական հատվածին. նորարարական նախագծեր, որոնք արդեն գործարկվել են կամ ապագայում ներդրվելու են պետական կառույցներում»,- նշել է Վահան Հովսեփյանը:

Նախարարը ընդգծել է, որ պետական կառույցներում ինովացիոն լուծումների ներդրումը պիտի արվի հայկական ՏՀՏ ընկերությունների ուժերով: Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության էլեկտրոնային կառավարման նախագծերում ակնկալվում է հայ մասնագետների գործուն մասնակցությունը:

Լուսանկարը՝ http://www.mtc.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter