HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ ավտոճանապարհների խիտ մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Գորիսի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր, Սիսիանում, Մեղրիում, Դիլիջանում, Տավուշում՝ 40-70 մետր: 

Նախարարությունը վստահեցնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter