HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter