HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2015-ին նվազել է զբաղվածների թիվը. ավելացել են գործազուրկները

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015թ. գրանցվել է վերջին երեք տարիների աշխատանքային ռեսուրսների ամենացածր ցուցանիշը՝ 2 միլիոն 100 հազար մարդ:

Աշխատանքային ռեսուրսների ընդհանուր թվաքանակի մեծամասնությունը կազմում է տնտեսապես ակտիվ բնակչությունը, հաջորդիվ ոչ ակտիվ բնակչության խումբն է:

Աշխատանքային ռեսուրսների նվազումը իր հետ բերել է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակի կրճատման: 2013-ի համեմատ` եթե 2014-ին այս ցուցանիշը նվազել էր մոտ 10 հազարով, ապա 2015-ին, նախորդ տարվա համեմատ, այն միանգամից անկում ապրեց 60 հազար մարդաքանակով: Այսինքն՝ 2013-ի համեմատ` 2015-ին տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը գրեթե 70 հազարով նվազել է:

Պարզաբանենք, որ տնտեսապես ակտիվ բնակչությունը զբաղված և գործազուրկ բնակչության հանրագումարն է, որը հետազոտվող ժամանակաշրջանում ապահովում է աշխատուժի առաջարկը` ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման համար:

2015-ին համեմատ 2014-ի նաև նվազել է տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թվաքանակը՝ հաշվառվելով 790 հազար մարդ:

Հավելենք, որ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մեջ ներառվում են աշխատունակ տարիքի անձինք, ովքեր հետազոտվող ժամանակաշրջանում չեն աշխատել և աշխատանք չեն փնտրել` չեն եղել զբաղված կամ գործազուրկ (առկա ուսուցմամբ սովորողները և ուսանողները, տնային տնտեսությամբ զբաղվածները, կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներին, հիվանդ հարազատներին խնամողները, զանազան պատճառներով չաշխատող և աշխատանք չփնտրող այլ անձինք)

Իսկ վերջին երեք տարիների նվազել է  և' տնտեսապես ակտիվ, և' ոչ ակտիվ բնակչության թվաքանակը։ Մասնավորապես՝

Տնտեսապես ակտիվ բնակչության սանդղակում «գլխավորղները» տղամարդիկ են, որոնց կանայք փոքր ծավալով են զիջում: Սակայն տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում 2015-ին, 2014-ի համեմատ, կանանց թվաքանակը 40 հազարով նվազել է. համեմատության համար նշենք, որ տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում կանանց թվաքանակը 2014-ին,  2013-ի համեմատ, նվազել էր չորս հազարով։

Անդրադառանալով տնտեսապես ակտիվ բնակչության կազմում ներառվող գործազրկությանը՝ նշենք, որ տարբերակվում է գործազուրկներ և պաշտոնապես գործազուրկներ սանդղակ։ Գործազուրկների թվաքանակը, ըստ հաշվետվության, 3-4 անգամ գերազանցում է պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակին. չնայած երկու դեպքում էլ գործազրկության ծավալները տարեցտարի աճել են։

Հայաստանում, համաձայն վիճակագրության, կանայք առավել շատ են գործազուրկ, քան տղամարդիկ, թեև այդ տարբերությունը շատ մեծ չէ։ Չնայած պաշտոնապես գրանցված գործազուրկների ցուցակում կանայք առավել մեծ թվաքանակով են հաշվառված, քան տղամարդիկ։

Ամփոփելով տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակային տվյալները՝ նշենք, որ Հայաստանում, 2013-2015 թվ-ին զբաղվածները կազմել են 80 %-ից ավելի, իսկ գործազուրկները՝ 15-20 %:

Լուսանկարը՝ www.huffingtonpost.ca-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter