HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մխիթար Մխիթարյան. «Տեղյակ են, որ ծանուցագիր չեմ ստացել, սակայն դիմել են ԴԱՀԿ»

Նոյեմբերի սկզբին Մխիթար Մխիթարյանը տեղեկացել է, որ ունի չմուծած տույժ, որի պատճառով հարուցվել է տուգանքի բռնագանձման վարույթ և դատական ակտերի հարկադիր կատարման(ԴԱՀԿ) ծառայությունը արգելանք է դրել նրան պատկանող գույքի և դրամական հաշիվների վրա։ Արդյունքում՝ Մ. Մխիթարյանը գրեթե քսան օր է` արգելանքի պատճառով չի կարողանում գործարքներ կատարել։

Մխիթարը մարտ կամ ապրիլ ամսին (հստակ տեղյակ չէ՝ ծանուցագրին չծանոթանալու պատճառով) ճանապարհատրանսպորտային խախտում է կատարել՝ արձանագրելով 4,500 դրամի չափ տուգանք, սակայն ծանուցագիրը ստացել է, երբ Հայաստանում չի եղել, որի պատճառով չի տեղեկացել կատարված տուգանքի մասին։

Այնուհետ տուգանքի այդ  ծանուցագիրը տեղադրվել է azdarar.am կայքում: Դրանից անմիջապես հետո, ըստ Մխիթարյանի, ճանապարհային ոստիկանությունը դիմել է ԴԱՀԿ՝ բռնագանձման վարույթ սկսելու պահանջով։ Մ. Մխիթարյանն ասում է, որ անգամ տեղյակ չէ, թե ինչ խախտում է կատարել: Նա այդ մեքենան վաճառել է և «մուտք» չունի police.am կայք՝ խախտումին ծանոթանալու համար։

«Հիմա` մի քանի ամիս անց, ես տեղեկացել եմ, որ տուգանված եմ եղել, տույժ է եկել  ու կալանք կիրառելու վարույթ է սկսվել։ Ես գիտեմ, որ կա որոշում, որ azdarar.am կայքում տեղադրելուց որոշ ժամանակ անց պետք է կրկին գրավոր կերպով ծանուցվեի, նոր ինձ պատկանող գույքի և դրամական հաշիվների վրա արգելանք դրվեր։ Բայց այդպիսի ծանուցում էլ ես չեմ ստացել։ Այսինքն՝ բոլորովի անտեղյակ եմ եղել. կամ պետք է գուշակեի, որ կարող է իմ նկատմամբ վարույթ սկսած լինեին, մտնեի azdarar.am ստուգեի՝ արդյո՞ք  կալանքի որևէ որոշում իմ նկատմամբ կիրառվել է, թե՞ ոչ»,- ասում է նա։

Մխիթարը երեկ զրուցել է բռնագանձման վարույթ սկսելու և արգելանք կիրառելու որոշում կայացնող ԴԱՀԿ աշխատակից Դավիթ Վարդապետյանի հետ, ում տեղեկացրել է, որ տուգանքի ծանուցագիրը չի ստացել Հայաստանից բացակայելու պատճառով։

Մխիթարյանը մեզ է ուղարկել անձնագրի` այդ օրերին Հայաստանից ելքը հաստատող էջի պատճենը

Սակայն Վարդապետյանը պարզաբանել է, որ ճանապարհային ոստիկանությունն է դիմել իրենց, իրենք էլ դրա հիման վրա վարույթ են սկսել։ Հարցին՝ արդյո՞ք ՃՈ-ն կամ ԴԱՀԿ-ը վարույթ սկսելուց առաջ չպետք է կրկին ծանուցագրով տեղեկացնեին, նոր կալանք կիրառելու որոշում կայացնեին, Մխիթարի փոխանցմամբ, ԴԱՀԿ-ի աշխատակիցը պատասխանել է. «Ներեցեք, բայց դա իմ խնդիրը չէ»։

Նաև կապ է հաստատել ՃՈ-ի հետ՝ կրկին հայտնելով, որ տուգանքի ծանուցագիր չի ստացել, որտեղից նրան հայտնել են՝ տեղյակ են, որ ակտը չի ստացել: «Այսինքն՝ տեղյակ են, որ ծանուցագիր չեմ ստացել, սակայն դիմել են ԴԱՀԿ՝ առանց այդ հանգամանքը հաշվի առնելու»,-ասում է նա։

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
ԴԱՀԿ - ն ի՞նչ գործ կարող է ունենալ քաղաքացու հետ, առանց դատարանի որոշման: Արդյո՞ք սա մարդու իրավունքների բռի խախտում չէ: ԴԱՀԿ - դատական ակտերի հարկադիր կատարում, այսինքն նախ դատ՝ ապահովելով բոլոր պրոցեսուալ նորմերը, եւ նոր միայն դատարանի վճիռն ուղարկել ԴԱՀԿ - եթե քաղաքացին չի կատարում այդ վճիռը: Այստեղ սակայն պարտատերը (ՃՈ) դիմում է ԴԱՀԿ, սա էլ քերթում է՝ առանց քննության ու զգուշացման նույնիսկ: Կա արդյո՞ք նման բան որեւե այլ երկրում:
Հայոց Կառավարությանը
Խելառ խոտ են կերել տո! Ավտոյի տուգանքը ուղարկվում է տիրոջ անունով: Սահմանված ժամկետում չմուծվելու դեպքում (ինչպես եւ այլ նման դեպքերում, նորմալ երկրներում!) տուգանքի գումարի վրա փոքրիկ տույժ է ավելանում (օրական ինչ որ 0,001% կարգով - լավ չեմ հիշում:) ՃՈ -ն տեղեկատու սայտ պիտի ունենա՝ վարորդները Ժամանակ առ ժամանակ կարող են ստուգել իրենց վրա կախված տույժերը: Իսկ եթե չի մուծվում, ապա տարեկան տեխ զննման ժամանակ այդ գումարը երեւում է: Ստիպված ես լինում այդ ժամանակ մուծել: Էլ ինչ ,,արգելափականք,, ինչ հորս ցավ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter