HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սփյուռքի նախարարության հրապարակած տարեգրքերը մնացել են պահեստում

«Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 և 2016 թվականներին ՀՀ սփյուռքի նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 8 միլիոն 200 հազար դրամ:

Վերահսկիչ պալատի ուսումնասիրության համաձայն՝ նախարարության կողմից անցկացված մրցույթին մասնակցել է երկու կազմակերպություն և հաղթող է ճանաչվել «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն: Վերջինիս կողմից ներկայացված գնային առաջարկը կազմել է մոտ 7 միլիոն 762 հազար դրամ: «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ի հետ 20.03.2015թ. կնքվել է պայմանագիր` 2100 հատ տարեգիրք հրատարակելու համար:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2015թ. Սփյուռքի նախարարությունը հրատարակված 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխել է ընդամենը 1025 հատը կամ 48.8 %-ը: Վերահսկիչ պալատի կողմից, ստուգման պահի դրությամբ, պահեստում մնացորդը կազմել է 1075 հատ, որի արժեքը կազմել է մոտ 3 միլիոն 976 հազար դրամ:

Իսկ դրա նախորդ տարվա «Հայկական սփյուռք 2013» տարեգրքերի մնացորդը պահեստում կազմել է 630 հատ:

«Փաստորեն, յուրաքանչյուր տարի առաջանում է տարեգրքերի չբաշխված մեծ քանակի ու արժեքի մնացորդ և անհրաժեշտ է կրճատել հրատարակվող տարեգրքի խմբաքանակը»,-եզրակացրել է վերահսկիչ պալատը:

Թե ինչու է ֆինանսական միջոցներն այդ եղանակով փոշիացվել, Վերահսկիչ պալատը պատասխան չի տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter