ՍԱՊԾ-ն հիշեցնում է. սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ծառայությունում
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները, պարտավոր են իրենց կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկատվություն տրամադրել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ ք. Երևան Կոմիտաս 49/2 հասցեով` թղթային տարբերակով կամ առցանց՝ գրանցվելով կայքի «ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժնում: Այս մասին հիշեցնում է ՍԱՊԾ-ն:
«Նշենք, որ գործառնություններ սկսող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են տեղեկատվությունը տրամադրել նախքան գործառնություններն սկսելը: Ծառայությունը հորդորում է սննդի շղթայի բոլոր օպերատորներին կատարել այս օրենսդրական պահանջը և տեղեկացնում, որ խստորեն հետևելու է գործընթացին: Սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև պահանջվող տեղեկատվությունը ժամանակին չտրամադրելու դեպքում տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-րդ հոդվածի համաձայն՝ 100.000 ՀՀ դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների կամ խորհրդատվության համար ծառայությունը տրամադրում է հետևյալ հեռախոսահամարը ((010) 20 60 40)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել