HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիան ՀՀ-ին կաջակցի 54 մլն եվրոյով. ևս 22 մլն եվրո կտրամադրվի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային ծրագրերին

Այսօր ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունում (BMZ) հարավկովկասյան տարածաշրջանի պատասխանատու Յոհանես Դոպֆելը ստորագրել են զարգացման քաղաքականության ոլորտի համագործակցության շուրջ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում գերմանիայի դեսպանությունը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում դրվատել է Հայաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ համագործակցությունը: «Գերմանիայի կողմից տարվող զարգացման քաղաքա-կանության առանձնահատկություններից մեկն էլ գործընկերների հարցում կողմնորոշվելն է: Նաև հենց այս պատճառով են մեր նախագծերն այսքան արդյունավետ», - նշել է դեսպանը:

Վերականգնման վարկերի բանկի միջոցով ընթացող երկկողմ ֆինանսական համագործակցության շրջանակում ձեռք է բերվել 54,4 մլն եվրոյի չափով վարկերի և ֆինանսական օժանդակությունների վերաբերյալ պայմանավորվածություն: Այս միջոցներով Գերմանիայի դաշնային կառավարությունը կֆինանսավորի կայուն տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր (36,1 մլն), որոնք իրականացնում է «Գերմանահայկական ֆոնդը» (GAF), և կսատարի գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում (5,3 մլն): Համայնքային ենթակառուցվածքների ոլորտում 8,3 մլն եվրո կներդրվի Լոռու մարզում աղբահանության, 2 մլն եվրո՝ ջրային տնտեսության զարգացման, 2,7 մլն եվրո՝ Ախուրյան գետի ջրային պաշարների համա-պարփակ կառավարման ոլորտներում:    

Բացի այդ՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է 22 մլն եվրո հատկացնել իր «Կովկասյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրին: Այս գումարից 21 մլն կտրամադրվի տեխնիկական համագործակցության, իսկ 1 մլն՝ ֆինանսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:  

Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝  կայուն տնտեսական զարգացման, էներգետիկ և բնապահպանական, ինչպես նաև համայնքային զարգացմանը, ժողովրդավարության և իրավական պետության կայացմանն ուղղված  ընթացիկ տարածաշրջանային ծրագրերը շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter