
Արտահանումն աճում է, ներմուծումը՝ կրճատվում. հունվար-հոկտեմբեր
Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանը շուրջ 4 մլրդ դոլարի առևտուր է կատարել աշխարհի հետ, որից 2.6 մլրդ դոլարը ներմուծումն է, իսկ 1.4 մլրդ դոլարը՝ արտահանումը։
2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ` աշխարհի հետ Հայաստանի ընդհանուր առևտուրի ծավալներն աճել են 6.1%-ով՝ բացառապես արտահանման աճի շնորհիվ։
Չնայած Հայաստանը շարունակում է մոտ երկու անգամ ավելի շատ ապրանք ներմուծել, քան արտահանել, սակայն բացասական սալդոն այս տարի սկսել է կրճատվել։ Այսպես, հունվար-հոկտեմբերին, 2015-ի նույն ամիսների համեմատ, արտահանումն աճել է 19.8%-ով, իսկ ներմուծումը՝ կրճատվել 0.3%-ով։
Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրված տվյալները։
Ներմուծման և արտահանման ցուցանիշներն, ըստ ամիսների, ներկայացված են ինֆոգրաֆիկայում։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Մեկնաբանել