HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է մի շարք որոշումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվել են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր:

Նիստում, ի թիվս ընտրական այլ փաստաթղթերի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է քվեարկության ծրարի, քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշի, ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում լրացվող համարակալված կտրոնի և ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը:

ԿԸՀ որոշմամբ` քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար սահմանվել են լրացուցիչ հնարավորություններ` քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ որոշմամբ նշվածը չի կարող համարվել սպառիչ ցանկ, և առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, միջազգային փորձի ուսումնասիրման և համապատասխան հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հաշվառմամբ կկիրառվեն լրացուցիչ այլ միջոցներ ևս քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունն առավել մատչելի դարձնելու համար: Այս մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter