HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Տանյա Գերվինին ու Բոգդան Աուրեսկուին և քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծին վերաբերող մի շարք  դրույթներ:

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Արփինե Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը: 

Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական հանրաքվեից հետո թևակոխել է օրենսդրական բարեփոխումների չափազանց կարևոր փուլ, որի բաղկացուցիչներն են սահմանադրական օրենքները. դրանցից երկուսի՝ «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ նախատեսվում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհրդատվական եզրակացությունները: Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները և նշել, որ դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել գործող օրենքի կիրառման ժամանակ:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին ու լսել նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ վերջիններիս առաջարկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter