Սփյուռքի նախարարությունը պարզաբանում է
Սփյուռքի նախարարությունը պարզաբանում է ուղարկել «Հետք»-ում այսօր հրապարակված «Սփյուքի նախարարության հրապարակած տարեգրքերը մնացել են պահեստում» հրապարակման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.
«Ի պատասխան Hetq.am կայքի՝ 2016թ. նոյեմբեր 22-ին Գրիշա Բալասանյանի հրապարակման, որում ներկայացված են ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության եզրակացությունից՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայկական Սփյուռք» տարեգրքերը ամբողջությամբ չառաքելու մասին տվյալներ՝ հայտնում ենք, որ այս պահին պահեստում մնացել է ընդամենը մի քանի տասնյակ գիրք:
Չվիճարկելով փաստը՝ ուզում ենք տեղեկացնել, որ գրքերը սփյուռք են առաքվում նախարարության ծրագրերի մասնակիցների միջոցով: ՀՀ ՎՊ կողմից ուսումնասիրությունը կատարվել է մայիս ամսին, իսկ արդեն հուլիս-սեպտեմբեր ամիսներին տարեգրքերը, ինչպես նաև դպրոցների համար նախատեսված դասագրքերն ու ուսումնաօժանդակ գրականությունը առաքվել են նախարարության կազմակերպած միջոցառումների 3000-ից ավելի մասնակիցների օգնությամբ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել