33-ամյա Արթուրը նետվել է գետը. նրա վիճակը բավարար է
Նոյեմբերի 25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մարդ է նետվել Դեբեդ գետը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 33-ամյա Արթուր Բաբայանին, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում, և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ տուժածը տեղափոխվել է Ալավերդի քաղաքի հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել