HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Սպիտակի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կապանի և Մեղրու   ճանապարհներին մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter