HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բժշկական համալսարանը բազմաթիվ վարկային պարտավորություններ ունի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2012-2015թթ. «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «Արդշինբանկ» ՓԲԸ–ների հետ կնքել է թվով 5 վարկային պայմանագիր:

Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների համաձայն՝ վարկային միջոցները զգալի չափերի են հասնում: Ստորև աղյուսակի տեսքով ներկայացվում է վարկերի կնքման, մարման և տոկոսի վճարումները 01.07.2016թ. դրությամբ:                                                                                        

                                                                                            Հազար ԱՄՆ դոլար

Հ/Հ

Պայմանագրի կնքման տարեթիվը,  համարը,  և բանկի անվանումը

Մարման ժամկետը

Վարկի

գումարը

Վարկի գումարի մարումներ

Վարկի տոկոսի մարումներ

1

29.03.2012թ,  A1110306Վ

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ

29.03.2014թ.*

31.03.2015թ.

2,500.0

2,500.0

934.4

2

22.06.2012թ. A1110305Վ

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ

23.06.2014թ. *

19.09.2015թ.

1,000.0

1,000.0

3

09.07.2012թ. P1120704Վ

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ

23.06.2014թ. *

09.07.2015թ.

1,000.0

1,000.0

4

29.05.2013թ.  GL 20130839

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

29.05.2016թ.

1,500.0

1,500.0

326.6

5

02.06.2015թ. P1150506Վ «Արդշինբանկ» ՓԲԸ

02.06.2017թ.

2,500.0

-

160.6

Ընդամենը

8,500.0

6,000.0

1,421.6

* Մարման ժամկետները երկարաձգվել են

Ըստ վերահսկիչ պալատի՝ առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման և շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ծախսերի իրականացման համար:

Համալսարանի հաշվարկային հաշիվների շարժի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թվով 5 բանկերում հաշիվների մնացորդների շարժը 01.08.2015թ. մինչև տարվա վերջին օրը տատանվել է 261 միլիոն 900 հազար դրամից մինչև 1 միլիարդ 221 միլիոն 600 հազար դրամի, իսկ 01.01.2016թ.  մինչև  01.06.2016 թվականը՝  797 միլիոն 400 հազար դրամից  մինչև 947 միլիոն 600 հազար դրամի սահմաններում:

Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ ձևակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված` ներգրավվել են հաջորդ վարկերը և կատարվել են վարկերի տոկոսների մարումներ՝ ընդհանուր 1 միլիոն 421 հազար 600 ԱՄՆ դոլար գումարով:

Իսկ այն ժամանակ, երբ համալսարանի հաշիվներում առկա են եղել խոշոր գումարներ, համալսարանը նույն ժամանակահատվածում իր հաշվին իրականացրել է նաև հովանավորչական գործունեություն: Օրինակ՝ 78 միլիոն դրամ և 28 միլիոն 200 հազար դրամ հատկացրել է համապատասխանաբար Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և Ուսանողական խորհրդարանին, իսկ 30 մլն 400 հազար դրամ ընդհանուր գումար հատկացրել է տարբեր կազմակերպություններին՝ տարբեր նպատակներով:

Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ համալսարանն իր ունեցած դրամական միջոցների առկայության պայմաններում արդյունավետ կառավարման իրականացման դեպքում կարող էր խուսափել նոր վարկեր ներգրավելուց կամ գոնե ոչ այդքան մեծ ծավալի պարտավորություններ ստանձնելուց՝ դրանով իսկ զերծ մնալով հետագա տոկոսագումարների վճարումներից:

լուսանկարը` tert.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter