Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն: Համաձայն ժամանակացույցի` քննությունները կկազմակերպվեն. «Հայոց լեզու և հայ գրականություն»(գրավոր)` 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, «Մաթեմատիկա» (գրավոր)` 2016 թվականի դեկտեմբերի 28-ին, «Հայոց պատմություն» (գրավոր)` 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, «Ռուս գրականություն» (բանավոր) ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար` 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում, «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր) ազգային փոքրամասնությունների դասարանների համար` 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում, «Ֆիզկուլտուրա» (ամփոփիչ ստուգարք)` 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել