Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Վարորդներին նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներ, ըստ հաղորդագրության, բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել