HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էլեկտրաէներգիայի արտադրությունը շարունակվում է կրճատվել

Այս  տարվա առաջին 10  ամիսներին Հայաստանում արտադրվել է 5.991 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2015-ի նույն ամիսների համեմատ՝ էլէներգիայի արտադրությունը Հանրապետությունում 6.3 %-ով նվազել է։

Միայն հոկտեմբերին արտադրվել է 595 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 4%-ով պակաս է 2015-ի նույն ամսվա ցուցանիշից։

Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակգրական ծառայության  օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալները։

Էլեկտրաէներգայի արտադրության ծավալները տարեսկզբից նվազման միտում են գրանցում։ Հունվար-օգոստոսին  անկումը կազմել է 5.9%,  հունվար-սեպտեմբերին՝ 6.5%:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7.8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 0.6%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter