HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը սննդամթերքի անվտանգության ոլորտում

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Ծառայության պետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված ծրագրերը և համոզմունք հայտնել, որ կառուցողական և արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ամրագրելով նոր որակ: Միաժամանակ, կարևորելով սպառողներին անվտանգ և որակյալ սննդով ապահովելու անհրաժեշտությունը, պատրաստամակություն է հայտնել գործակցել ոլորտում շահագրգիռ կառույցների՝ մասնավորապես ՀԲ-ի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է ՀԲ-ի երկու՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն 2 (CARMAC 2) և Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին: Բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը ներկայացրել է մեր երկրում հաջողությամբ իրականացված մի շարք աշխատանքներ՝ սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման ծրագիրը, ՍԱՊԾ տեսուչների դասընթացները, թռչնագրիպի հակազդման ծրագիրը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել դրանք և հասնել ավելի մեծ արդյունքի: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի ղեկավար Բեկզոտ Շամսիևը ներկայացրել է թե մինչև հիմա արձանագրված ձեռքբերումները, թե այն մարտահրավերները, որոնք դեռ լուծում են պահանջում: Նա նաև ընդգծել է Համաշխարհային բանկի շահագրգռվածությունը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու, ինչպես նաև այլ երկրների՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում հաջողված փորձը կիսելու հարցերում:

Ծառայության ղեկավարը նախանշել է համագործակցության հնարավոր ուղղությունները՝ խոսելով մի շարք գործընթացներ թվայնացնելու անհրաժեշտության, լաբորատոր կարողությունների հզորացման՝ տեխնիկական աջակցության և Ծառայութան կազմում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրման  մասին՝ ակնկալելով այս հարցերում միջազգային կառույցների աջակցությունը: Քննարկվել է նաև հետագա համատեղ աշխատանքի ձևաչափը, մասնավորապես՝ կարծիքներ են փոխանակվել առաջնահերթությունները սահմանելու և սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը վերանայելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter