HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ 3-րդ զորամիավորումում նոյեմբերի 14-ից 19-նն անցկացվել է երկկողմանի երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն:

ՊՆ տեղեկատվության  հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ զորավարժությանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր: Զորավարժության ընթացքում, զարգացող իրադրության պահմաններում, կատարվել է հարձակողական և պաշտպանողական մարտի պլանավորում և ղեկավարում: Զորավարժության ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում և տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժության ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և դրամական պարգևներով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter